Բաժիններ՝

ՊՆ համարանիշներով «ջիպի» վարորդը ոստիկանների ներկայությամբ խախտում է օրենքը

Ուժային կառույցների մեծ թվով ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության աշխատակիցներ, ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության են ենթարկվել, երբ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Խախտումների մեջ են մտնում հիմնականում այն դեպքերը, երբ ավտոմեքենաները վարում են առանց ամրագոտու, դիմապակուն չեն ունենում ԱՊՊԱ և տեխզննման կտրոններ, գերազանցում են սահմանված արագությունը, երբեմն էլ լինում են ոչ սթափ վիճակում: Այսօր՝ օգոստոսի 14-ին, Ջրվեժ թաղամասում վարորդը «ճեմում» էր առանց ամրագուտու՝ վարելով Nissan մակնիշի ՊՆ 00 06 Մ համարանիշի ավտոմեքենան: Նրա մոտ կանգնած ոստիկանության աշխատակիցները տեղեկացրեցին, որ նկարվում է, ու մինչ նա գլխի կընկներ, որ իրեն ոչ թե արագաչափն է նկարում, այլ՝ ֆոտոխցիկը, արդեն ուշ էր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

pn-01 pn-02

 

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս