Բաժիններ՝

Հայաստանում շինարարությունը համահավասար է ընթանում նոր տեխնոլոգիաներին

Հայաստանում շինարարությունը հետ չի մնում ժամանակակից տեխնոլոգիաներից։ Ինչպես նշում է News.am-ը, այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը՝ հանրապետության ճարտարապետների ու շինարարների առջև ելույթ ունենալով Շինարարի օրվա կապակցությամբ։

«Մեր նախագծային և շինարարական ընկերությունները հետևում են նոր ձեռքբերումներին և կիրառում են դրանք շինարարության մեջ՝ շարունակելով այդ ոլորտի լավագույն ավանդույթները։  Որպես այս ոլորտի նախարար՝ ցանկանում եմ ընդգծել, որ ստանդարտներին անշեղորեն հետեւելը կարևորագույն պահանջներից է, որոնք մենք առաջադրում ենք մասնավոր սեկտորին։ Կարող եմ ասել, որ շինարարական ընկերություններն անում են ամեն բան դրանք պահպանելու համարր»,-ընդգծել է նախարարը։

«Շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որն անում եք ի բարօրություն մեր երկրի։ Դուք շատ բան եք արել և դեռ շատ բան պետք է անեք։ Սակայն վստահ եմ, որ առաջնորդվում եք մեր երկրի, մեր քաղաքների փողոցները բարեկարգելու ցանկությամբ»,-ասել է Թադևոսյանը։

News.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս