Դավութօղլուն Լիբանանի ղեկավարների հետ քննարկել է Բեյրութում թուրք օդաչուների առևանգման հարցը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ:
Հեռախոսազրույցների ժամանակ Դավութօղլուն քննարկել է Բեյրութում առևանգված թուրք օդաչուներիազատ արձակման հարցը: Ժամը 03.30-ին անհայտ անձինք Լիբանանի մայրաքաղաքում առևանգել են իրենց հյուրանոց վերադարձող «Թուրքական ավիաուղիներ» (Türk Hava Yolları, THY) ընկերության երկու օդաչուներին:
Լիբանանի ՆԳՆ-ը հայտնել է թուրք օդաչուների անունները՝ Մուրաթ Աքփընար և Մուրաթ Աղջա: Բեյրութում Թուրքիայի դեսպան Սուլեյման Ինան Օզյըլդըզը հայտարարել է, որ օդաչուները չվերթ են իրականացրել «Ստամբուլ-Բեյրութ» ուղղությամբ, ինչից հետո զինված անձինք նրանց առևանգել են հյուրանոց տանող ճանապարհին: