Ռուսաստանն «Ապագայի զինվոր» նախագծի վրա կծախսի 170 միլիոն ռուբլի
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Կուրչատովի անվան ինստիտուտը ստացել է 170 միլիոն ռուբլի՝ մշակելու համար «Ապագայի զինվորի» տեխնոլոգիական համալիրը: Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հաստատել է հետագա երեք տարիների համար նախատեսված աշխատանքային պլանը: Դրա համաձայն, Կուրչատովի անվան ինստիտուտը ստանում է 170 միլիոն ռուբլի՝ «Ապագայի զինվոր» նախագիծն իրագործելու համար:
Նախագծի շրջանակներում մշակվող տեխնոլոգիական համալիրը «ապագայի զինվորին» հնարավորություն է ընձեռելու ռազմական գործողություններ վարել՝ գտնվելով կրակային խոցման գոտուց առավելագույն հեռավորության վրա, ինչպես նաև հնարավորություն է տալու զինվորներին ուղղորդել ռոբոտացված սարքերի միջոցով: Նախատեսվում է զինված ուժերում տվյալ նախագծի ներդրումն իրականացնել 2020 թվականից հետո: