Բաժիններ՝

Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցը ծառերը կտրում է, որ հրուշակեղենի խանութ կառուցի՞ (տեսանյութ, լուսանկարներ)

168.am-ն օրերս ահազանգ էր ստացել Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից: Նա տեղեկացրեց, որ շենքի դիմացի կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ Աշոտ Գուլոյանին, ով նույնպես աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում: Վաճառված տարածքում սկսել են ծառահատման գործընթացը.

«Երկու օրվա մեջ ապօրինի ծառահատում են իրականացրել և երկաթյա տարրայով ծածկել են կտրված ծառը, որ աննկատ թվա: Մեր շենքի բնակիչներից ստորագրություններ են հավաքում, որ շենքի դիմացի կանաչ տարածքը ոչնչացնեն և փոխարենը հրուշակեղենի խանութ կառուցեն: Ընդ որում, նա հրուշակեղենի ևս մեկ խանութ ունի ներքևի կանգառում, ուր նույնպես ծառահատում էր արել և «մարսել էր» ու թվում է` այս անգամ էլ կմարսի: Այս ամբողջ ծառերը բնակիչներն են տնկել, ու մենք՝ բնակիչներս չենք ցանկանում կորցնել մեր կանաչապատ տարածքները: Անգամ ահազանգել են ամուսնուս, ով Ռուսաստանում է և փորձում են համոզել, որ ստորագրեմ: Ահը սրտումս եմ տանից դուրս գալիս, որովհետև վախենում եմ, որ հենց տանից դուրս եկա՝ կհատեն ծառերը»,- ասում էր Ժ. Ավետիսյանը:

car (5)

car (4)

Կարդացեք նաև

car (2)

car (1)

car (6)

car (3)

168.am-ը զրուցեց նաև տարածքի այլ բնակիչերի հետ, ովքեր նույնպես դեմ էին ծառահատմանը.
«Իհարկե, դեմ ենք, բայց տարածքը վաճառելուց մեզ՝ բնակիչներիս կարծիքը չհարցրեցին հիմա եկել են ստորագորություն են ուզում, որպեսզի շինություն կառուցեն: Չե՛մ ստորագրել, չեմ ուզում կորցնել կանաչապատ տարածքները, բայց ո՞վ է մեզ լսելու: Մեր երկրում քաղաքացիներին առհասարակ ո՞վ է լսում կամ հաշվի նստում մեր կարծիքի հետ»,-ասում էր նույն շենքի բնակչուհի տիկին Լարիսան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս