Հարվարդից Հայաստան՝ գիտելիքներով զինված
ARMSCOOP գիտական ցանցը սկսում է հարցազրույցների շարք արտասահմանյան առաջատար բուհերում ուսանած և հայրենիք վերադարձած երիտասարդների հետ: Առաջին հյուրը Սամսոն Ավետյանն է:
Սամսոն Ավետյանը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, «Arrow Global Ltd» ներդրումային ընկերության հիմնադիրն ու ղեկավարը, ներկայում ՀՀ-ում Հարվարդի համալսարանի շրջանավարտների ակումբի նախագահն է: Նա նաև «A Insights» կայքի հիմնադիրն է:
– Ինչպե՞ս առաջացավ տնտեսագիտական վերլուծություններ ներկայացնող կայքի`«A Insights»-իստեղծման գաղափարը:
– Կայքի ստեղծումն ուներ երկու նպատակ: Առաջինը ներդրումային կազմակերպությունում կատարված վերլուծությունների և ուսումնասիրությունների լուսաբանումն է: Այն որոշ առումով նաև մարքեթինգային գործիք է « Arrow Global Ltd»-ի համար: Իսկ երկրորդ նպատակը ՀՀ տնտեսության մասին խորը և արժեքավոր վերլուծությունների ներկայացումն է: Ես, լինելով տնտեսագետ, նման տեղեկատվություն ստանալու պահանջ ունեի, սակայն այն կա՛մ բացակայում էր, կա՛մ անորակ էր: Ներկայում էլ, առկա նյութերը հիմնականում ոչ պրոֆեսիոնալ են և հաճախ անհամեմատելի արևմտյան թերթերի և ամսագրերի կողմից ներկայացվողների հետ: Մինչդեռ, ըստ իս, անչափ կարևոր է իմանալ ՀՀ տնտեսության մասին: Խորհրդային տարիներին Հայաստանի տնտեսության (որը մաս էր կազմում ԽՍՀՄ տնտեսության) վերաբերյալ իրազեկումը կրում էր գլխավորապես գաղափարական շեշտադրումներ: Իսկ այսօր, երբ հզոր տնտեսություն ունենալը մեր անկախ երկրի ապահովութան և անվտանգության կարևորագույն նախադրյալներից է, կարծում եմ՝ տնտեսության վիճակի մասին համարժեք տեղեկատվությունը ևս շատ կարևոր է:
– Ինչպե՞ս եք պատկերացնում կայքի զարգացումը:
– Դեռևս այդ մասին չեմ մտածում: Իհարկե, կցանկանայի, որ այն ավելի հասանելի լիներ, սակայն կայքը դեռևս կես տարի է, ինչ գործում է, և ես չեմ ցանկանում շատ առաջ նայել: Բայց մի բան նկատելի է. երբ որ հրապարակվում է Հայաստանի տնտեսության մասին հոդված, որը տեխնիկական առումով այնքան էլ հագեցած չէ, ապա այցելությունների թիվը կտրուկ աճում է :
– Ի՞նչ խնդիրներ եք այսօր տեսնում ՀՀ–ում տնտեսագիտական կրթության ոլորտում և արդյոք փորձու՞մեք դրսում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ՀՀ–ում տնտեսագիտական կրթությանզարգացմանը:
– Ես երբեմն դասախոսություններ եմ ունենում բուհերում, առավել հաճախ Հայաստանի Ամերիկյան համալսարանում և ուրախությամբ կարող եմ ասել, որ նշանակալիորեն դրական փոփոխություն կա: Տարիներ առաջ իմ արտահայտած մտքերը ոչ ավանդական էին համարվում, իսկ այսօր պատկերը փոխվել է: Մենք անցում ենք կատարել կապիտալիստական համակարգի ու այսօր մեզ, իրոք, անհրաժեշտ են լավ տնտեսագետներ ու ձեռներեցներ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.