Բաժիններ՝

Չինաստանում մեկ ամսվա ընթացքում պատժվել է ավելի քան 2000 չինովնիկ

Չինական «Չժունգո ժիաբո» թերթի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Չինաստանում պատժվել է ավելի քան 2000 պետական ու կուսակցական աշխատակիցներ, որոնք խախտել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող կուսակցական կանոնները: Այս մասին հայտարարել է Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը:

Պաշտոնատար անձինք, մասնավորապես, մեղադրվել են պետմիջոցները յուրացնելու և նվերներ ու դրամական պարգևներ ընդունելու մեջ: «Խիստ զգուշացում» է ստացել մի չինովնիկ, ով պետական միջոցների հաշվին իր և ևս 10 աշխատակցի համար հանգիստ է կազմակերպել Հայնան կղզում: Արդյունքում նա այդ ամենի դիմաց հարկադրված է եղել վճարել իր գրպանից:

Մեկ այլ չինովնիկ էլ նվերների տեսքով կաշառքներ է ստացել իր որդու հարսանեկան արարողության ժամանակ: Նա 140.000 յուան (մոտ 23.000 դոլար) է ստացել 78 մարդուց, որոնք եկել են շնորհավորելու նորապսակներին: Հարսանեկան արարողությանը մասնակցել է ավելի քան 100 պաշտոնյա, իսկ հարսանեկան շարասյունն ուղեկցել է ոստիկանական 20 մեքենա: Չինովնիկին հարկադրել են ստացված նվիրատվությունները հանձնել պետությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս