ՌԴ ԱԳՆ-ը կողմ է, որ Սիրիայի քրդերն էլ մասնակցեն «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես է եկել Սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին Սիրիայի քրդերի ներկայացուցիչների մասնակցության օգտին:
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Սիրիայի քրդերը պետք է հավասար իրավունքներ ունենան Սիրիայի այլ ազդեցիկ ու ընդդիմադիր խմբերի հետ միասին և կարողանան համասիրիական քաղաքական գործընթացի շրջանակներում ներկայացնել ու պաշտպանել իրենց ձգտումները:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ժնևում Սիրիայի վերաբերյալ կոնֆերանսի մասնակիցների ցուցակը հստակեցվելու է 2012 թվականի հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի համաձայն, որում խոսք է գնում կառավարության և ընդդիմադիր խմբերի մասին և ոչ թե միայն ընդդիմադիր մեկ կառույց-մասնակցի մասին: