Ավստրիան իր խաղաղապահներին ամբողջովին դուրս է բերել Գոլանի բարձունքներից
ORF հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ ավստրիացի զինծառայողների վերջին խումբը Գոլանի բարձունքներից վերադարձել է հայրենիք: Ինքնաթիռը վաղ առավոտյան Վիեննա է հասցրել վերջին 44 խաղաղապահներին:
Նրանց հանդիսավոր դիմավորել է Պաշտպանության նախարարը: Խաղաղապահները նախարարին են հանձնել Գոլանի բարձունքներում՝ ավստրիական խաղաղապահների գոտում, տեղակայված երկրի դրոշը:
Ավստրիան Գոլանի բարձունքներից իր 377 խաղաղապահներին դուրս բերելու մտադրության մասին հայտարարել է այս տարվա հունիսի սկզբին: Դրա պատճառը խաղաղապահների գոտում հարձակումների ուժգնացումն էր՝ կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ:
Ավստրիացի խաղաղապահներին փոխարինելու են Ֆիջիի ու Խորվաթիայի խաղաղապահները: