Աֆղանստանի զինված ուժերը դեռ երկար ժամանակ կզգան ԱՄՆ-ի ռազմական աջակցության կարիք. Պենտագոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի զինված ուժերը լուրջ հաջողություններ են գրանցում, սակայն դեռ երկար ժամանակ կարիք կունենան ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զգալի աջակցության:
Այս մասին նշված է Պենտագոնի պատրաստած զեկույցում, որը երեկ ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսի անդամներին: Դրա հետ մեկտեղ ոչինչ ասված չէ 2014 թվականի դեկտեմբերից հետո Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավոր չափի մասին, երբ այդ երկրից պլանավորված է դուրս բերել դաշնակցային բոլոր զորքերը:
Սպիտակ տանը չեն բացառում այն տարբերակը, որ ԱՄՆ-ը կարող է ամբողջովին դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից, սակայն այդ հարցում դեռ չի կայացվել վերջնական որոշում: