Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն, այսօր՝ հուլիսի 30-ին, ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է:
Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012 թվականի հունիսի 22-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը: