Թուրքիայում խզել են բռնաբարության մեջ մեղադրվող զինծառայողների պայմանագրերը
Asker Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը չեղյալ են հայտարարել 8 ավագ սերժանտի հետ կնքված պայմանագրերը: Դա տեղի է ունեցել նրանց դեմ սկսված հետաքննության շրջանակներում:
Զինծառայողները մեղադրվում են երկու տարի առաջ Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Սոլհան շրջանում 16-ամյա Է. Ա.-ին բռնաբարելու մեջ: Նրանք հանդիսանում են Ժանդարմերիայի զինծառայողներ: Նրանցից մեկը վերցված է նախնական կալանքի տակ: