Թուրքիայի մարտական ուղղաթիռները թռիչքներ են գործել Սիրիայի սահմանի երկայնքով

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հետ 275 կիլոմետրանոց սահման ունեցող Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգում սկսել են թռիչքներ իրականացնել մարտական ուղղաթիռները:

Ուղղաթիռները թուրք-սիրիական սահմանի երկայնքով սկսել են թռիչքներ իրականացնել վաղ առավոտյան, ինչն ավարտվել է ժամը 08.30-ին: Այդ ամենը կապված է Թուրքիային սահմանակից Սիրիայի Ռաս-ալ-այն շրջանում մոտ 15 օր քրդերի ու իսլամիստ զինյալների միջև շարունակվող բախումների հետ:

Տեսանյութեր

Լրահոս