ՌԴ օդային սահմանը խախտած ինքնաթիռը հեռացել է Լիտվայի ուղղությամբ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի են դարձել հուլիսի 22-ի միջադեպի մանրամասները, երբ չճանաչված ինքնաթիռը Կալինինգրադի մարզում խախտել էր Ռուսաստանի օդային սահմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ինքնաթիռը ռուսական օդային տիրույթ է մուտք գործել Գդանսկի ծոցից և անմիջապես նկատվել է օդա-տիեզերական պաշտպանության սարքերի կողմից:
Զինվորականներն ինքնաթիռը հայտնաբերել են պետական սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա, սակայն օդաչուն չի պատասխանել պահանջներին: Այդ ժամանակ տագնապի ազդանշանով օդ է բարձրացվել Су-27 կործանիչ՝ հետևելու համար օդային սահմանը խախտածին:
Սակայն վերջինս արագորեն շրջվել է և հեռացել Լիտվայի ուղղությամբ: Հավելյալ անվտանգություն ապահովելու համար զինվորականներն օդ են բարձրացրել երկրորդ կործանիչը: