Բաժիններ՝

ԿՀՎ-ը փակում է Աֆղանստանում իր գաղտնի բազաները. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը փակում է Աֆղանստանում իր գաղտնի բազաները: Այս մասին թերթին հայտնել են իրազեկ աղբյուրները:

Ենթադրվում է, որ հետագա երկու տարիներին Աֆղանստանում առկա ԿՀՎ-ի բազաների քանակը 12-ից կրճատվելու է մինչև 6-ի: Այդ կրճատումը պայմանավորված է «Ալ-Քաիդայի» սպռանալիքի զգալի կրճատմամբ:

«Ալ-Քաիդան» այժմ գերազանցապես գործում է Պակիստանում և նրա վերնախավը զգալիորեն կրճատվել է ԱՄՆ-ի գործադրած 12-ամյա ջանքերի շնորհիվ: Ամեն դեպքում ԿՀՎ-ն «էական» ներկայություն է պահպանելու Աֆղանստանում անգամ 2014 թվականից հետո, երբ պլանավորված է այդ երկրից դուրս բերել ամերիկյան զորքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս