 
                        Ամենաթանկ ծծակը՝ 17.000 դոլար
 
                                    Մեծահարուստները սիրում են գումարներ վատնել շքեղ առարկաներ ձեռք բերելու համար: Դա վերաբերում է ոչ միայն առանձնատներին, ավտոմեքենաներին և հարստության արտահայտություն համարվող այլ ատրիբուտներին, այլև երեխաների համար կատարվող գնումներին: Ի թիվս նորածին երեխաների համար նախատեսված այլ պարագաների, որոշ ընկերություններ արտադրում են նաև թանկարժեք ծծակներ: Աշխարհի ամենաթանկ ծծակը պատրաստված է բարձր որակի սիլիկոնից և զարդարված է 278 հարթ կտրված ադամանդներով, որոնց ընդհանուր կշիռը կազմում է շուրջ 3 կարատ: Ծծակը պատված է նաև սպիտակ ոսկիով՝ 14 կարատ ընդհանուր կշռով: Այս ծծակը, որն ամենաթանկն է աշխարհում, արժե 17 հազար դոլար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        