Բաժիններ՝

Ռուսաստանն ԱՄՆ-ի պատճառով կարող է փոխել ներկրվող վրացական սննդամթերքի վերահսկողության ձևերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) անհրաժեշտ է համարում Վրաստանից Ռուսաստան ներկրվող սննդամթերքի անվտանգության վերահսկողության ձևերի փոփոխումը:

Դրա պատճառը Թբիլիսիում ԱՄՆ պաշտպանության նախարարության լաբորատորիայի առկայությունն է, ինչը կարող է օգտագործվել կենսաբանական զենքի մշակման համար:
Роспотребнадзор-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանում շարունակում է գործել ԱՄՆ ռազմածովային ուժերի միկրոբիոլոգիական լաբորատորիան, որը չի գտնվում Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ:

Ի պատասխան դրա՝ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ կապ չի տեսնում Վրաստանում այդ լաբորատորիայի և ՌԴ-ում խոզերի աֆրիկյան ժանտախտի հայտնվելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս