Եթե նույնիսկ ինձ կալանավորելու, ազատազրկելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես դեմ եմ քվեարկելու Ալիևի սահմանադրությանը․ Անուշ Միրզոյան
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը գրել է․
«Եթե նույնիսկ ինձ կալանավորելու, ազատազրկելու հրաման տա Նիկոլ Փաշինյանը, մեկ է՝ ես, որպես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, դեմ եմ քվեարկելու Ալիևի սահմանադրությանը։
Թանկագի՛ն հայրենակիցներ, մենք չենք կարող թույլ տալ, որ Ալիևը որոշի Հայաստանի ճակատագիրը։ Հունիսի 7-ին դուք արդեն իսկ պատ եք դրել ալիևյան սահմանադրության առջև, հիմա միասնաբար պետք է պաշտպանենք այդ որոշումը։
Սիրելի՛ ժողովուրդ, ես հավատում եմ քո իմաստությանը, կամքին ու նվիրումին։
Աստծով»։

