«Լավ եմ անում, արա». Անհայտ անձը խոչընդոտում է ակցիան (տեսանյութ)
Armeniadream24 անունով օգտատերը YouTube-ում մի տեսանյութ է ներբեռնել, որտեղ անհայտ քաղաքացի խոչընդոտում է տրանսպորտի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով:
Հիշեցնենք, որ միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը Երևանում այսօրվանից դարձել է 150 դրամ, իսկ տրոլեյբուսինը՝ 100 դրամ։ Թանկացման կապակցությամբ մեկնարկաել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան, որի ժամանակ ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք` հանրային տարածքներում թռուցիկներ բաժանելու համար: