Լենինգրադի մարզ կարող է ժամանել 70 հազար չինացի աշխատող․ թիվը կգերազանցի Կինգիսեպի բնակչությանը
Ռուսաստանի Լենինգրադի մարզ կարող է ժամանել Չինաստանից շուրջ 70 հազար աշխատող։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանց նախատեսվում է ներգրավել Կինգիսեպի շրջանում գազաքիմիական համալիրի շինարարական աշխատանքներում։
Համեմատության համար՝ Կինգիսեպ քաղաքի բնակչությունը շուրջ 50,7 հազար է։ Այսպիսով, Չինաստանից ժամանող աշխատողների ենթադրյալ թիվը կարող է գերազանցել քաղաքի բնակչությանը։

