ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների համար վերապատրաստման ծրագիր կկազմակերպվի

Բեռլինում ընթացող ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի հետ հանդիպեցինք ՆԱՏՕ ԽՎ ռազմավարական գործընկերության և վերապատրաստման ծրագրերի տնօրեն

Ջեյսոն Գելանեսին: Հայտնել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստման ծրագիր:

Քննարկեցինք նմանատիպ ծրագրերի շարունակականությունը և ընդգծեցինք ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից ՀՀ ԱԺ-ին աջակցության ծրագրերի կարևորությունը»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30