Բաժիններ՝

Զելենսկին Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է անվանել ուկրաինական հարվածների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում Ղրիմի կամուրջն անվանել է ուկրաինական հարվածների օրինական ռազմական թիրախ։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ապօրինաբար է օկուպացրել Ղրիմը և չի կարող այն համարել իր տարածքը։

«Նրանք հարձակվել էին մեր մի քանի օբյեկտների վրա, և, իհարկե, մենք պետք է պատասխանեինք։ Եվ, իհարկե, մենք պատասխանեցինք՝ հարվածելով Ղրիմի կամրջին», — հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կամուրջը համարում է օրինական ռազմական թիրախ, քանի որ այն կառուցվել է 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումից հետո։

«Սա մեզ համար միանգամայն օրինական թիրախ է, քանի որ նրանք օկուպացրել են Ղրիմը՝ մեր Ղրիմը։ Դա նրանց առաջին թիրախն էր 2014 թվականին։ Նրանք օկուպացրին մեր տարածքը։ Հետո կառուցեցին այս կամուրջն ու հայտարարեցին, թե այն Ռուսաստանի մաս է», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև հիշեցրել է, որ հետագայում Ռուսաստանի իշխանությունները փոխել են երկրի Սահմանադրությունն ու ներքին օրենսդրությունը՝ Ղրիմը և այլ տարածքներ հայտարարելով Ռուսաստանի մաս։

«Իհարկե, դա ճիշտ չէ։ Աշխարհում ոչ ոք դրան չի աջակցել։ Ոչ ոք չի կարող այս տարածքները ճանաչել որպես Ռուսաստանի տարածքի մաս։ Դրանք ժամանակավորապես օկուպացված տարածքներ են», — հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30