Բաժիններ՝

Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ

5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նոյեմբերի 18-ի գիշերը Ռումինիայի Վրանչա սեյսմիկ գոտում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 02:48-ին (Երևանի ժամանակով՝ 04:48-ին)՝ մոտ 121 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Բուզեու քաղաքից մոտ 61 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Բուխարեստում և Ռումինիայի այլ քաղաքներում, ինչպես նաև հարևան Մոլդովայում և Ուկրաինայում։ Քիշնևում բնակիչները զգացել են երկու հաջորդական ցնցում։ Ուկրաինայում ստորգետնյա տատանումներ են գրանցվել մի քանի շրջաններում, այդ թվում՝ Կիևի, Օդեսայի, Պոլտավայի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերում։

Ռումինական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով տուժել է երկու մարդ, մի քանի բնակիչներ խուճապի նոպաներ են ունեցել։ Մոլդովայում գործարկվել է հնարավոր հետևանքների մասին տեղեկատվության հավաքագրման մեխանիզմը։ Ուկրաինացի սեյսմոլոգները երկրաշարժի մագնիտուդը գնահատել են 5,6, իսկ առանձին բնակավայրերում ցնցումների ուժգնությունը՝ 4–5 բալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30