Բաժիններ՝

Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր համաշխարհային հարթակ, ինչն ամբողջությամբ իրենց վրա զգացել են թե՛ Գլոբալ հարավի երկրները, թե՛ եվրոպական պետությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ТАСС-ը։

«Առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել ընտրական գործընթացները։

Դա ամբողջությամբ իրենց վրա զգացել են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական երկրները, ինչն ինքնին դեռ որոշ ժամանակ առաջ զարմանալի կթվար։ Դրանք են Գերմանիան, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Հայաստանը և շատ ուրիշներ։ Վերջերս էլ՝ Բրազիլիան։

Անդրկուլիսյան խամաճիկավարները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը թե՛ այդ երկրների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30