Թուրքիայի տարածքից 1500 պակիստանյան թալիբ է մուտք գործել Սիրիա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան շարունակում է բախվել զինված ծայրահեղականների աննախադեպ ներհոսքին, որոնք երկիր են ներթափանցում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի օգնությամբ:

Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Վերջինս ընդգծել է, որ նախօրեին 1500 պակիստանյան թալիբ Թուրքիայի տարածքով մուտք են գործել Սիրիա:

Ջաֆարին այդ հայտարարությունն արել է Սիրիային նվիրված ՄԱԿ ԱԽ-ի նիստի ավարտից հետո: Նա հավելել է, որ ցայժմ երկրի տարածք օտար զինյալների ներթափանցելու հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և ՄԱԿ ԱԽ-ի նախագահի անունով ուղարկվել է 413 նամակ:

Ջաֆարիի խոսքերով՝ ՄԱԿ-ը պետք է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի կառավարություններից պահանջի դադարեցնել ահաբեկիչների գործուղումը Սիրիա:

Տեսանյութեր

Լրահոս