Այո, Ադրբեջանն ասում է՝ պայմանագիրը չեմ ստորագրի, քանի որ ձեր Սահմանադրությունում մտահոգիչ կետեր կան. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որը մասնակցում է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի հերթական նիստում, հաստատեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը, քանի դեռ ՀՀ սահմանադրությունում պահանջվող փոփոխությունները չեն արվել, և ընդունել, որ դեռ հարցեր կան, որոնք կարգավորված չեն:

«Ո՞վ կարող է ասել, որ բոլոր հարցերը կարգավորված են, ոչ ոք չի կարող ասել: Իհարկե՝ այդպես չէ: Եվ ենթադրում եմ, որ այդպես չի լինում որևէ խաղաղության դեպքում: Խաղաղություն հաստատվում է այն երկրների միջև, որոնք տաք կամ սառը թշնամական հարաբերություններ են ունեցած լինում:

Եվ ինձ հայտնի չէ պատմության մեջ մի դեպք, որ մի փաթեթով կամ մի կնոպկա սեղմելով, բոլոր հարցերն «անջատվում» են, եթե անգամ կառավարությունները կարողանան բանակցել իրավապայմանագրային հարցերը, հասարակությունների ընկալման մակարդակ կա, թարմ վերքերի հարց կա:

Այսինքն, ի վերջո, հասարակություններն էլ պիտի կարողանան գալ հաշտեցման, դա ժամանակ է պահանջում: Հիմա համաձայնագրի մասով, այո, Ադրբեջանն ասում է՝ ես նախաստորագրել եմ համաձայնագիրը, բայց պատրաստ չեմ այն ստորագրել, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է: Մենք ասում ենք, որ մեր Սահմանադրության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա, և այն, ինչ որ դուք մտածում եք, որ մտահոգիչ է, ամենակարճ ճանապարհն այդ մտահոգությունները փարատելու հենց նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելն է և վավերացնելը:

Կարդացեք նաև

Այս պայմանագրում բոլոր հարցերի պատասխանը տրվում է: Մենք չենք կիսում այս հարցում Ադրբեջանի մոտեցումը: Ադրբեջանն էլ ասում է, որ չի կիսում մեր մոտեցումը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝ միաժամանակ վստահեցնելով, թե Հայաստանը և Ադրբեջանը ՀՀ սահմանադրության հետ կապված բանակցություններ չեն վարում, բայց հրապարակային նման պայման կա Բաքվից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031