Բաժիններ՝

Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է

Այսօրվանից վերսկսվել է գազի մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով»,–հայտնում են ընկերությունից։

Հիշեցնենք` գազամատակարարումը դադարեցված էր սեպտեմբերի 15–ից։ Գազամատակարարման ժամանակավոր ընդհատումը պայմանավորված էր ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումն իրականացվել է առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։

Նշենք, որ նախորդ անգամ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարվել են 2025 թվականի սեպտեմբերի 16-26-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ նույնպես աշխատանքներն իրականացվում էին ՌԴ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա՝ Ստավրոպոլի տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930