Հետաքրքիր է, իմիջայլոց, Կարապետյանն ու Վարդևանյանը դիվանագետից հետաքրքրվե՞լ են, թե նա ինչու էր մեկնել Բաքու եւ քննարկում ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ․ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․

«Ուժեղ Հայաստան Ֆրակցիայի ղեկավար Նարեկ Կարապետյանն ու ԱԺ փոխնախագահ Արամ Վարդեւանյանը սեպտեմբերի 22–ին ԱԺ–ում հանդիպել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։

Հետաքրքիր է, իմիջայլոց, Կարապետյանն ու Վարդեւանյանը դիվանագետից հետաքրքրվե՞լ են, թե նա ինչու էր մեկնել Բաքու եւ քննարկում ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալի հետ։

Բնականաբար, այդ թեմայի կամ հարցի հնարավոր շոշափման մասին տեղեկություն չկա Հայաստանի ԱԺ–ում կայացած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության տեքստում։ Տեքստը այն օրակարգային հարցերի մասին էր, որ կա հայ–ամերիկյան քննարկումների շրջանակում, նաեւ ռեգիոնալ պրոցեսների։

Այդ առնչությամբ նշվում է, որ կողմերը երկուստեք կարեւորել են Կովկասում երկարատեւ խաղաղությունը։ Սա առաջին հայացքից հերթապահ թվացող, սակայն էական ձեւակերպում է առհասարակ։ Էական այն առումով, որ էմոցիաներից անդին՝ Հայաստանում քաղաքական ընդդիմությունը միջազգային գործընկերային ուշադրության, իրական գործընկերային ուշադրության արժանանալու համար պետք է ներկայացնի ռեգիոնալ խաղաղության պրակտիկ տեսլական։ Պրակտիկ այն իմաստով, որ դա լինի ոչ թե պարզապես ուրիշ պատկերացում, քան իշխանությանը, այլ լինի պատկերացում, որը Հայաստանի տեղն ու դերը դիտարկում է համաշխարհային համակարգի միտումներն ու տրամադրությունները հաշվի առնելով, այլ ոչ թե կամայական՝ «մենք այսպես ենք պատկերացնում», կամ «մենք այդպես համաձայն չենք» տրամաբանությամբ։

Սա լրջագույն հարց է, եւ այն, որ թեման քննարկվում է Ուժեղ Հայաստանի ֆրակցիայի ներկայացուցիչների ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հանդիպմանը, մի կողմից շատ կարեւոր է, մյուս կողմից պատասխանատու։ Եվ հատկանշական է իհարկե մի բան, որ դիվանագետը Ուժեղ Հայաստանի հետ հանդիպում է Տիգրանաշենի հանդեպ կուսակցության ֆրակցիայի ուշադրության ակտիվացման ֆոնին, ընդ որում ոչ միայն հռետորաբանության, այլ նաեւ նախաձեռնողական տրամաբանությամբ ուշադրության, երբ քննարկվում են գյուղի վերաբերյալ կոնկրետ ծրագրեր։

Այս ժամանակագրությունը՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատաի ուշադրության տեսանկյունից, հատկանշական է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930