Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարը

Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցման միջոցների և զինամթերքի արտադրությունն աճել է 22 անգամ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում պաշտպանական արդյունաբերության ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ։

Պուտինի խոսքով՝ վերջին տարիներին տասնյակ անգամ աճել է նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, և դրանք անխափան մատակարարվում են զինված ուժերին:

Ռուսաստանի նախագահի ներկայացմամբ՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի զինված ուժերին ռադիոլոկացիոն կայանների մատակարարումներն աճել են գրեթե հինգ անգամ, իսկ զրահատեխնիկայի և զրահապատ սպառազինության մատակարարումները՝ 2,5 անգամ։

Պուտինը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը նախատեսված է ոչ միայն ռազմաճակատի համար։ Նրա խոսքով՝ ամբողջությամբ ապահովվում են զինված ուժերի և ուժային բոլոր կառույցների կարիքները։

ՌԴ նախագահը նաև հաղորդել է՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերների փաթեթը գերազանցել է 70 միլիարդ դոլարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը վստահորեն պահպանում է իր դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայի առաջատար երկրների շարքում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930