Բարեկեցության բաստիոնում մարդը սովամահ է լինում, և պետական մարմինները դա չեն նկատում. Իրինա Յոլյան
Հայաստանում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցն առհասարակ սակարկելի չպետք է լինի: Այս մասին ԱԺ-ում ունեցած ելույթում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Այս իշխանության ժամանակ նորանկախ Հայաստանի պատության մեջ առաջին անգամ ՀՀ սուվերեն տարածքը սակարկության սեղանին է դրված Բաքվի հետ: Մի իշխանություն, որի կառավարման պատճառով պատմության մեջ առաջին անգամ Արցախում այլևս հայ չի ապրում։ Ու այստեղ գալիս են մարդիկ, մուննաթ են գալիս պաթոսով ընդդիմադիր պատգամավորի դեմ։ Հայաստանը դարձրել եք բաց բաժնետիրական՝ տորթի պես կտրտել եք, ամեն կտորն ով ուզում է, տալիս եք՝ մեկին ճանապարհ, մեկին գյուղ, մեկին հող»,- նշել է նա։
«Տիկին Գալյան, երբ կմոտենաք այս ամբիոնին, ձեր ոճն ու տոնը փոխեք. դուք հաշվետու եք ԱԺ-ին, դուք չեք որոշելու՝ պատգամավորն ինչ հարցադրում անի»,- Յոլյանը խոսքն ուղղել է նիստին մասնակցող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին:

