Բաժիններ՝

Արցախում զբոսաշրջիկներն օրական ծախսում են շուրջ 100 դոլար

«Զբոսաշրջությունը տարեցտարի աշխուժանում է Արցախում»,- karabakh-open.info-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության ենթակառուցվածքների եւ ծրագրերի կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը:

«Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ այս տարի ունենք զբոսաշրջիկների 51,3% աճ, եթե մինչեւ 2004-2005 թ. մեր զբոսաշրջիկները հիմնականում Հայաստանից էին եւ սփյուռքահայեր, ապա հիմա Արցախում շատ հաճախ կարելի է տեսնել թե՛ զուտ ասիական արտաքինով զբոսաշրջիկներ, թե՛ ամերիկացիներ, թե՛ աֆրիկյան հանրապետություններից և այլն»,- հավելել է նա:

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջության առումով Արցախի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերում են հիմնականում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը և Ֆրանսիան, նոր են աֆրիկյան որոշ պետություններ։

Միջին հաշվարկներով՝ անցած տարիներին զբոսաշրջիկներն Արցախում մնում էին հիմնականում 2 օր, այժմ պատկերը փոխվել է՝ առնվազն 4 օր, որի ընթացքում յուրաքանչյուր զբոսաշրջիկ Արցախում մեկ օրում ծախսում է շուրջ 100 դոլար։ Զբոսաշրջիկների նախընտրած վայրերը մնում են նույնը՝ Գանձասար, Ամարաս, Շուշի, Տիգրանակերտ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս