Հորմուզի նեղուցը փակ է, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Իրանի հանդեպ իր պարտավորությունները. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակվում է այն նավերի համար, որոնք անցնում են առանց Իրանի հետ նախնական համաձայնեցման, հայտնում է Mehr-ը։

ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն, սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի հանդեպ իր պարտավորությունները։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ իրանական ուժերը պահպանում են Հորմուզի նեղուցի նկատմամբ «վճռորոշ վերահսկողություն»։ Գերատեսչությունը մերժել է ջրային ուղու բաց լինելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները՝ դրանք անվանելով սուտ, որը կոչված է ազդելու նավթի գների վրա և թաքցնելու ամերիկյան կողմի ձախողումները։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ընդգծել են, որ նեղուցը «ամբողջությամբ փակ է» բոլոր այն նավերի համար, որոնք փորձում են անցնել դրանով առանց Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցման։

Իրանական կողմի հավաստմամբ, սահմանափակումները կպահպանվեն մինչև Իրանի դեմ «ամերիկյան ահաբեկչական բանակի սադրանքների» դադարեցումը և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների կատարումը։

ԻՀՊԿ-ն նաև հավաստիացրել է Իրանի բնակչությանը, որ ռազմավարական ջրային ուղին մնում է կորպուսի ուժերի «լիակատար և հուսալի վերահսկողության» ներքո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31