ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը Մեծ Բրիտանիայի վրա. The Telegraph
Միացյալ Նահանգներն ուժեղացնում է ճնշումը Մեծ Բրիտանիայի վրա՝ պահանջելով ավելացնել պաշտպանական ծախսերը։ Ըստ տեղեկությունների՝ Պենտագոնի ներկայացուցիչները դիտարկում են Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը՝ որպես ճնշման լծակ։
The Telegraph-ի տվյալներով՝ ամերիկյան պաշտոնյաները գտնում են, որ Մեծ Բրիտանիան բավականաչափ արագ չի շարժվում դեպի ՆԱՏՕ-ի նոր նպատակակետը՝ ՀՆԱ-ի 5%-ն ուղղել պաշտպանությանը և անվտանգությանը:

