Լևոն Զուրաբյանը՝ Տիգրան Սարգսյանին. Ախպեր ջան, բա որպես գիտակ ասում էիր՝ ես օֆշորային ընկերություններին ծանոթ եմ

«Տիգրան Սարգսյանը մշտապես փոխում էր պաշտպանական գիծը: Մեկ ասում էր` սխալ է, նման բան չկա, հետո ասաց, թե կեղծ փաստաթղթեր են, հետո, թե՝ իր տեղն են արել, որովհետև ցանկացած մարդու անունից կարող են բացել ընկերություն: Պաշտպանական այն կեղծ գիծը, որը կառուցել էր՝ ջարդուխուրդ արեց Կիպրոսի դատախազը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված «օֆշորգեյթին»:

«Հիմա պաշտպանական իր գիծն այլևս գոյություն չունի: Բայց հետաքրքիր մի լռություն է տիրում, մի հատ հարցրեք՝ ախպեր ջան, բա որպես գիտակ ասում էիր՝ ես օֆշորային ընկերություններին ծանոթ եմ: Հիմա մեկ այլ գիտակ, որի գիտելիքներին մենք ավելի ենք հավատում, խնդում է, որ հնարավոր չէ»,- հավելեց նա:

Վարչապետն, ըստ նրա, կանցնի պաշտպանական մեկ այլ տարբերակի. ըստ նրա՝ պարզվելու է, որ իր անվան հետ առնչվող փաստաթղթերը կեղծվել են: «Այնուամենայնիվ, կստացվի, որ Տիգրան Սարգսյանը հերքում է իր նախորդ ասածները, որ ցանկացած մարդու անունով կարելի էր գրանցել ընկերություն:

«Ինքը առնվազն ընդունում է, որ խաբեբա է կամ ոչ կոմպետենտ: Իշխանությունը հորձանուտի մեջ է հայտնվել, որից ելք գոյություն չունի: Այդ մարդիկ չեն կարող հոդաբաշխ, տրամաբանական պատասխան տալ բարձրացված մեղադրանքներին»,- նշեց ՀԱԿ պատգամավորը՝ ավելացնելով, որ իշխանությունը աստիճանաբար պառակտման է գնում, պարզապես հիմա «time out» է վերցնել՝ հաշվի առնելով այն, որ օֆշորային այս գործը դատախազությունում է: Նրա հավաստմամբ, աշնանը, հավանաբար, գալու է պատասխան տալու պահը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս