Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը բարձրացավ 66-րդ հորիզոնական. ՖԻՖԱ

ՖԻՖԱ-ի դասակարգման թարմացված աղյուսակում Հայաստանի հավաքականն իր դիրքը բարելավել է 23 տեղով և այժմ 534 միավորով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում Գերմանիան է, իսկ լավագույն եռյակը անակնկալ կերպով եզրափակում է Կոլումբիայի ընտրանին:

2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված հավաքականներից ամենաբարձր դիրքում Իտալիան է (6 տ.),     ամենավատ տեղը զբաղեցնում է Մալթան, որը Հայաստանի հավաքականին հաղթելու շնորհիվ 23 տեղով բարձրացել է և հանգրվանել 133-րդ հորիզոնականում:

Ստորև ներկայացված աղյուսակում ընդգրկված են լավագույն 3 թիմերն ու 2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի հավաքականները:

1. Իսպանիա – 1532 մ.

Կարդացեք նաև

2. Գերմանիա – 1273 մ.

3. Կոլումբիա – 1206 մ.

6. Իտալիա – 1142 մ.

26. Չեխիա – 796 մ.

27. Դանիա – 788 մ.

52. Բուլղարիա – 596 մ.

66. Հայաստան – 534 մ.

133. Մալթա – 236 մ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս