Ինչու են Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ամուսնանում «Հարսնաքարում». մամուլ
««Ժողովուրդը» տեղեկացավ, որ այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը: Մեր տեղեկություններով` հարսանիքի քավորը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Մ. Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիքն անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռևս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը:
«Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետևաբար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում»»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Brav0.am-ի