Ամենանողկալի բանն ինձ համար իշխանության պրոպագանդիստի վերածված արվեստագետն է․ Հովհաննես Գալստյան

168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն է։

Զրույցի ընթացքում Հովհաննես Գալստյանի հնչեցրած մի քանի թեզեր՝  դիպաշարով․

  • Ընտրությունները Հայաստանում ավարտվեցին․ ոմանք ասում են՝ ոչ-ոքի, ոմանք ասում են՝ ընդդիմությունը պարտվեց: Բայց ես վստահ եմ, որ պարտվեց իշխանությունը, որովհետև պարզ մաթեմատիկա կա՝ նախորդ խորհրդարանում իրենց թիվը մոտ 2 անգամ ավելի էր, իսկ այս խորհրդարանում նրանք ունեն ընդամենը պարզ մեծամասնություն։ Կսկսվի նստաշրջանը, և իրենք կտեսնեն․ իրենք դրանից էլ հիմա սարսափած են, վախենում են, որովհետև չի անցնելու այդ ղժղժալը, ճղճղալը, քանի որ պարզ թվաբանությամբ՝ 41/64, 41-ը բավական ծանրակշիռ թիվ է մեր ընդդիմության համար։
  • Իշխանությունը մշտապես ներկայանում է 1 դեմքով, և այդ դեմքը Նիկոլ Փաշինյանն է․ Ընդդիմության դեպքում՝ դա չկա։ Ես, օրինակ, Սահմանադրական դատարանի դիմաց էի այն օրը, ու ի՞նչն էր մեր ընդդիմության իրական պատկերը՝  մի կողմում կանգնած էր «Հայաքվե»-ն՝ Չալաբյանի նկարով, մի կողմում՝ «Մայր Հայաստան»-ը՝ Թևանյանի նկարով, մի կողմում՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, մեկ այլ կողմում՝ Դաշնակցությունը, Քոչարյանի թիմը․․․ Այսպես չի լինում․ մենք արդեն տեսանք, որ առանձին-առանձին չեն հաղթում Փաշինյանին։

Եթե դա լիներ արվեստում, ու ես լինեի այդ գործողության ռեժիսորը, որպես ռեժիսոր՝ պարզ հանձնարարություն կտայի: Կխնդրեի Չալաբյանի թիմին՝ պահել Ծառուկյանի նկարը․․․ ես կփոխեի դիրքերը, կփոխեի, որ իշխանությունը հասկանար՝ ընդդիմությունն այլևս չունի նեղ շահ, ունի իրեն փոխելու մեծ ցանկություն, և այն պահին, երբ ԲՀԿ-ականները բռնեին Աշոտյանի նկարը, օրինակ, ՀՀԿ-ականներն էլ՝  Ծառուկյանի նկարը, իշխանությունը կհայտնվեր ծանր դիրքում, իրենք կհասկանային, որ ինչ-որ բան փոխվել է։ Ես խոսում եմ արվեստի, բեմադրության մասին, բայց իմաստը մեկն է՝ եթե դուք ուզում եք փոխել Փաշինյանին, դուք պետք է վեր կանգնեք ձեր նեղ շահերից։ Ընդդիմության որևէ հատված այսօր ի վիճակի չի ինքնուրույն հաղթել Փաշինյանին։

Կարդացեք նաև

  • Նախկին իշխանություններից օգտվելու փորձ ես չունեմ. չգիտեմ՝ իրենք ո՞նց էին վարվում արվեստագետների հետ, որոնց օգնում էին, օժանդակում էին, աջակցում էին, բայց այսօրվա իշխանությունները, կարծեք, արվեստագետներին առնում են փաթեթով, իրենք չեն օժանդակում մի ծրագիր․ իրենք այդ օժանդակության դիմաց պահանջում են, որպեսզի արվեստագետները դառնան իրենց ագիտատորը, մասնակցեն իրենց բոլոր միջոցառումներին։

Ամենանողկալի բանն ինձ համար իշխանության պրոպագանդիստի վերածված արվեստագետն է․ սա մեկը մյուսին հակասում է։ Դրա համար, երբ այս իշխանությանը ծախվում են փաթեթով, պարտավոր են նաև դուրս տալ տարբեր տխմարություններ: Ես էլ եմ լսել, որ այդ մարդը բազմաթիվ անգամներ՝ սկսած Առաջին նախագահի կառավարման տարիներից, օգտվել է իշխանությունների օժանդակությունից։ Դա շատ վատ բան է․ արվեստագետը չպետք է օգտվի իշխանությունների օժանդակություններից, բայց Հայաստանում միշտ այնպիսի իրավիճակ է, որ արվեստագետն ուզած-չուզած․․․

Հայաստանում չկա մեկենասության գաղափարը, և մենք փորձում ենք մտցնել այդ գաղափարը պարոն Ծառուկյանի հետ․ մեկենասությունն ապահովում է արվեստագետի անկախությունը։

Հայ Առաքելական եկեղեցին, համահայկական կապիտալը, որը ներկայացնում են Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, այդ մարդկանց թիվ 1 թիրախն է․ իրենք հայկականության և համահայկականության կործանիչներն են։

  • Ես վստահ եմ, որ մեր իշխանություններն ունեն Ռուսաստանի աջակցությունը․ այդպիսին է Ռուսաստանը՝ միշտ աջակցում է իշխանություններին։ Թե ինչո՞ւ է մեր ընդդիմությունը կտրականապես մերժում Արևմուտքի աջակցությունը և Եվրոպայի աջակցությունը, չեմ հասկանում։ Մեր ընդդիմության մեջ պետք է լինեին մարդիկ, որոնք պետք է պահեին կապն Արևմուտքի հետ։ Օրինակ, ես բացահայտ ընդդիմադիր եմ, բացահայտ, բայց իմ ամբողջ կենսագործունեությունն ուղիղ կապված է Եվրոպայի հետ, այնպես չէ, որ ես հակառուս եմ (ինձ Մոսկվայի փառատոնն է մտցրել մեծ կինո), բայց չի կարելի կապվել մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ։

Մենք պետք է պահպանենք մեր եկեղեցին, մենք պետք է պահպանենք մեր ինքնությունը, մեր ավանդական արժեքները․ դրա վրա մենք կարող ենք մնալ հայ։ Ուրիշ տարբերակ չկա՝ գնալ անընդհատ սակարկումների, հանձնել Մասիսը, Արարատը․․․ կործանման է տանելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031