Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Սրբազան արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին։

«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին՝ իր աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին և հաղորդ դառնալու մատուռում զետեղված Սուրբ Թադեոս առաքյալի սրբազան մասունքի օրհնությանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031