Բաժիններ՝

Վիճակագրության «հմայքը». Զբաղվածությունը աճել է, զբաղվածների թիվը՝ նվազել

Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում գործազուրկների թիվը հետզհետե նվազել է, նաև այդ ցուցանիշը նվազել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ: Այսպես՝ հունվարին գործազուրկ է եղել 61500 մարդ (2012թ-ի հունվարի համեմատ անկումը՝ 8.9%), փետրվարին՝ 61100 մարդ՝ (8.3%), մարտին՝ 61000 մարդ (6.7%), ապրիլին՝ 60200 մարդ (9.7%), մայիսին՝ 59600 մարդ (9%): Նրանց մոտ 1/3-ը կանայք են:

Գործազրկության այս իբրև թե նվազման հետ մեկտեղ մոտ 8%-ով պակասել են նաև աշխատանքային ռեսուրսները՝ 2012-ի մայիսին եղած 2 մլն 312.8 հազ. մարդու փոխարեն 2013-ի մայիսին կազմելով 2 մլն 142 հազ. մարդ:

Եթե դիտարկենք զուտ զբաղվածության մակարդակի փոփոխությունը, որն ԱՎԾ-ն ներկայացնում է հաշվարկված աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ, ապա առաջին հայացքից այդ փոփոխությունն ուրախալի է, գրանցվել է աճ՝ 2013-ին 52.7% զբաղվածություն 2012-ի 49.2%-ի համեմատ: Սակայն եթե հաշվարկենք, ապա «բնեղեն» արտահայտությամբ (ԱՎԾ-ն այդ թիվը «կուլ է տվել») մեր երկրում զբաղվածների թիվն էլ է կրճատվել. 2012-ի 1 մլրդ 137 հազ. մարդու փոխարեն 2013-ին աշխատանք է ունեցել 1 մլրդ 128 հազ. մարդ:

Այսինքն, եթե գործազուրկների թիվը կրճատվել է, որովհետև աշխատանք չունեցող մարդիկ ստիպված լքում են երկիրը, ապա զբաղվածների թվի նվազումն էլ նշանակում է, որ կրճատվել են նաև աշխատատեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս