«Կարիբյան ավազանը մնում է աշխարհի ամենագաղութացված տարածաշրջանը». Ռեպարացիաների հանձնաժողովը դատապարտել է տիրող իրավիճակը. The Guardian
Երկրների դաշինքի Ռեպարացիաների գլխավոր հանձնաժողովը դատապարտել է այն փաստը, որ Կարիբյան ավազանը շարունակում է մնալ «աշխարհի ամենագաղութացված անկյունը»։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Հանձնաժողովի նախագահ Հիլարի Բեքլզը հայտարարել է.
«Մենք անընդունելի ենք համարում այն իրողությունը, որ Վիրջինյան կղզիներում մեր քաղաքացիները զրկված են կենսական նշանակության որոշումներ կայացնելու հնարավորությունից, քանի որ ստիպված են ամեն քայլը համաձայնեցնել բրիտանական նահանգապետի և Դաունինգ սթրիթի հետ… Մենք մտադիր ենք վերջ տալ այս երևույթին»։

