Վատ չէ ունենալ ռուսների, չինացիների ու իրանցիների աջակցությունը. Սիրիայի փոխվարչապետ
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան մտավախություն ունի, որ Բաշար Ասադի վարչակարգի հակառակորդները հարձակումներ կգործեն ռուսական դրոշի ներքո երթևեկող և Դամասկոսին նավթ մատակարարող նավերի վրա:
Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը. «Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը Սիրիայի կառավարությանն օգնում են իրականացնել միջազգային ֆինանսական օպերացիաներ՝ ամսական մատակարարելով 500 միլիոն դոլարի նավթ և ընդլայնելով վարկային գիծը:
Վատ չէ ունենալ ռուսների, չինացիների ու իրանցիների աջակցությունը: Այդ երեք երկրները մեզ ցուցաբերում են քաղաքական, ռազմական, ինչպես նաև տնտեսական օգնություն»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ նշվում էր, թե ռուսական դեսանտանավն անհայտ բեռ է իջեցրել Սիրիայի Տարտուս նավահանգստում, ուր գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութա-տեխնիկական ապահովման կետը: