
Ռուսական խոշոր դեսանտանավից անհայտ բեռ են իջեցրել սիրիական Տարտուսում

Al-Habbath News թերթի փոխանցմամբ՝ անցած հանգստյան օրերին ռուսական Николай Фильченков խոշոր դեսանտանավը մտել է Սիրիայի Տարտուս նավահանգիստ, ուր գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութա-տեխնիկական ապահովման կետը:
Թերթի լրագրողին հաջողվել է սիրիական բանակի զինվորականներից պարզել, որ նավից իջեցվել են «ռուսական բեռնատարներ»: Սակայն դեռ անհայտ է մնում, թե ինչ բեռ է եղել դա, և արդյոք այն դուրս չի բերվել ռուսական նյութա-տեխնիկական ապահովման կետի սահմաններից:
Միևնույն ժամանակ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը վերսկսել է մշտական երթերը Տարտուս: Հայտնի է, որ հունիսի 20-ին ռուսական երկու խոշոր դեսանտանավ է Միջերկրական ծովից Դարդանելի նեղուցով մտել Սև ծով: