Փեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Փեզեշքիանը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակման հետևանքով Իրանի տնտեսությունը կանգնած է սնանկացման եզրին։ Նույն աղբյուրների համաձայն՝ նա նաև հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցում առաջընթաց չգրանցվի։
Բացի այդ, Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Իրանում կարող է առաջանալ սննդամթերքի և դեղորայքի պակաս։
Դրանից հետո Խամենեին համաձայնել է բանակցություններ վարել։
Սակայն նա նշել է, որ սկզբունքորեն դեմ է ԱՄՆ-ի հետ համաձայնության կնքմանը և այն կհաստատի միայն այն դեպքում, եթե համաձայնագիրը հավանության արժանանա Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Նշենք, որ հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում ստորագրվել է Իսլամաբադի հուշագիրը։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ վերջնական համաձայնագիր կնքելու նպատակով։

