Երևանում 16-ամյա պատանիները հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին և տաբատի գրպանից գումար հափշտակել
Երևանում ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել, որի հետևանքով ՌԴ քաղաքացի է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հունիսի 28–ին` ժամը 03։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Հյուսիսային պողոտայում` «Պարմա» խանութի մոտ, կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու։
«ՌԴ քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 28-ի ժամը 03։20-ի սահմաններում Կարապի լճի մոտ 3 տղաներ հարձակվել են իր վրա, հարվածներ հասցնելով գցել են գետնին, բռնել ձեռքերը,և տաբատի գրպանից հափշտակել 63 հազար դրամ ու դիմել փախուստի»,– գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն , Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն , երրորդ անձի ինքնությունը դեռ բացահայտած չէ։ Ձեռնարկում են միջոցառումներ անչափահասներին և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

