Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված գործի նյութերը Սահմանադրական դատարանը կքննի դռնփակ
Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված գործի նյութերը Սահմանադրական դատարանը կքննի դռնփակ:
Պատճառն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն անցնում է պետական դավաճանության հոդվածով, և գործում պետական գաղտնիք պարունակող նյութեր կան։
Գործը քննելու միջնորդությունը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Արամ Օրբելյանը։ Նրա կարծիքով` պետք պարզել` արդյոք Թևանյանի դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով։

