Սիոնիզմ կոչվող ցեղասպանական գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն ինձ, ոչ միայն մեր կուսակցությանը. այն սպառնում է բոլորին. Էրդողան
Սիոնիզմ կոչվող ցեղասպանական, օկուպացիոն, էքսպանսիոնիստական գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն ինձ, ոչ միայն մեր կուսակցությանը, ոչ միայն մեր դաշինքին. այն սպառնում է բոլորին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երբ մենք պայքարում ենք սիոնիզմի դեմ, մենք այն չենք մղում մեզ համար կամ անձնական պատճառներով։ Մենք դա անում ենք մեր սեփական գոյատևման և մեր ազգի գոյատևման համար»,- ասել է Էրդողանը:

