Ինչո՞ւ հանեցին Ամիրյանի ազգանունը. Կարեն Իգիթյան

Կովկասագետ Կարեն Իգիթյանը գրում է. «Ինչո՞ւ հանեցին Ամիրյանի ազգանունը: Ամեն ինչ պարզ է: Նա դուր չի գալիս ալիևյան ռեժիմին, հետևաբար՝ նաև փաշինյանականին: Ալիևյան ռեժիմը հորինել է 1918 թվականի «Բաքվի հայերի կողմից իրականացված ցեղասպանությունը», իսկ մեղավոր է հռչակել հայերին՝ Բաքվի կոմունայի ղեկավարներին, այդ թվում՝ Ամիրյանին: Բացի այդ, ադրբեջանական քարոզչամեքենան մյուսներից առանձին թշնամի է հռչակել հեծելազորային ջոկատի հրամանատար Թադևոս Ամիրովին՝ Արսեն Ամիրյանի եղբորը:

Այդ պատճառով այս «պարզ անվանափոխությունն» ունի երկու ենթատեքստ. մի կողմից՝ հեռացնել Ամիրյանին՝ որպես Բաքվի հայերի խորհրդանիշ և ջնջել նրանց դերը Բաքվի կոմունայում, ինչը գրգռիչ գործոն է Ալիևի և նրա «արևմտյան ադրբեջանցիների» համար, իսկ մյուս կողմից՝ Պապ թագավորը խորհրդանշում է պայքարը Եկեղեցու դեմ, ինչը նույնպես հասկանալի է Հայաստանի ներկայիս քաղաքական համատեքստում:

Փափախով (մորթե գլխարկով) տղամարդը Թադևոս Ամիրովն է, մյուս լուսանկարում՝ Արսեն Ամիրյանը»:

No photo description available.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930