ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև «թեժ գծի» մասին լուրերը

Իրանցի զինվորականները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցերով Թեհրանի և Վաշինգտոնի միջև իբր ստեղծված ուղիղ կապի գծի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, հաղորդում է Al Jazeera-ն։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ամերիկացի պաշտոնյաների պնդումները նման հաղորդակցության գոյության մասին հորինվածք են։ ԻՀՊԿ-ում նշել են, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի իրավասության ներքո, և ԱՄՆ-ն դրա հետ որևէ առնչություն չունի։

Կորպուսից հայտարարել են նաև, որ Վաշինգտոնի հետ այդ հարցով որևէ կապի գիծ չի ստեղծվել և չի ստեղծվելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930