Ավա՞զ, թե՞ ասֆալտ ենք ուտելու. Եվրոպան ասում է՝ ՌԴ-ի հետ խզե՛ք կապերը, տոկոսով փող տամ. ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի վերջն է. Նաիրի Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նիկոլ Փաշինյանի անկախության բանաձևը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն էր: Շատեր ասելով՝ նա նկատի ուներ Ադրբեջանն ու Թուրքիան: «Տելեկոմ Արմենիա» ընկերության՝ ադրբեջանական հեռահաղորդակցային ընկերության հետ կնքված պայմանագիրը վտանգավոր է. մեր ինտերնետը հայտնվում է Ադրբեջանի ձեռքում, կուզի՝ 10 օր ինտերնետ չենք ունենա: Տվյալների փոխանցման վտանգ նույնպես կա: Այսինքն՝ հայկական տեղեկատվական ողջ դաշտը հանձնվում է Ադրբեջանին:
  • Իմ չափահաս կյանքում ես ընտրությունների ժամանակ այս չափի վարչական ռեսուրսի չարաշահում չեմ հիշում: Եթե դրան գումարենք պետական ընտրակաշառքը, ընտրակեղծարարությունը, ելքը կանխատեսելի էր: Հանրագումարում սա էլ չբավականացրեց, և գիշերը ժամը 2-ին որոշեցին հաշվարկը դադարեցնել, որ իրենց ուզած թիվը ստացվի արդյունքում:
  • Պետք է գլխավոր նպատակից ածանցել ընդդիմության բոլոր գործողությունները: Իրավական պայքար պետք է լինի, բայց դա պետք է զուգորդվի պայքարի այլ տեսակներով: Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը հեռացված չէ: Եթե մանդատ վերցնելը, իրավական վեճը կօգնեն նրան հեռացնելու գործում, ուրեմն դա պետք է անել: Եթե փողոցային պայքարը կօգնի, դա էլ է պետք անել:

Կարդացեք նաև

  • Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ եթե մի հատ էլ գնա ընտրության, ինքը հիմիկվա ձայներն էլ չի ունենալու: Առաջիկայում պետական ընտրակաշառքի ծավալներն ավելի կմեծացնի ու նոր կգնա արտահերթ ընտրությունների:
  • Ալիևը կարճ-կոնկրետ հարցադրում է անում. Սահմանադրությունդ փոխո՞ւմ ես, թե՞ չէ: Եթե չես փոխում, դու էլ ինձ պետք չես: Հետևաբար՝ գնա՛, հանձնարարությունդ կատարի՛ր: Եվ եթե Փաշինյանին դա չհաջողվի անել, նա իր համար լեգիտիմ հիմք է ապահովում արտահերթ ընտրությունների համար՝ Արման Բաբաջանյանի ձեռքով, որի ուժը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի:
  • Հայաստանում հակառուսականության չափելի ալիք կա: Եվ երբ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ռուսաստանը գնաց գործողությունների՝ ընդդեմ Հայաստանի, դա օգնեց Փաշինյանին: Մարդիկ տրամադրվեցին Ռուսաստանի դեմ, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի գործողությունները հանգեցրին Ռուսաստանի կողմից նման քայլերի: Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը նվիրեց Ադրբեջանին, որոշ մարդիկ մինչև հիմա ասում են՝ ռուսը Ղարաբաղը տվեց Ադրբեջանին:
  • ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և ես փոքր հույս ունեմ, որ Հայաստանն, այնուամենայնիվ, դուրս չի մնա ԵԱՏՄ-ից, որովհետև դա կլինի Հայաստանի վերջը:
  • Հայկական գյուղմթերքը խնդիր ունի, Ռուսաստանը դրա վրա տարիներ շարունակ աչք էր փակում, հիմա չի փակում, ոմանք ասում են՝ Ռուսաստանը թշնամի է… Իսկ երբ Եվրոպան նույն այդ խնդիրների պատճառով երբեք հայկական արտադրանք չի վերցնում, այդ նույն մարդիկ ասում են՝ Եվրոպան լավն է…

  • Պատկերացնենք՝ գտնվում ենք անապատում, շուրջդ չկա ո՛չ կենդանական, և ո՛չ էլ բուսական աշխարհ, ու մեզ բերում՝ 1 միլիոն դոլար փող են տալիս: Ի՞նչ ենք անելու՝ ավա՞զն ենք ուտելու: Սա է անում Եվրոպան, ասում է՝ Ռուսաստանի հետ խզե՛ք հարաբերությունները, ապրանք մի՛ ուղարկեք, ես ձեզ տոկոսով փող կտամ: Մենք էլ ծափահարում ենք: 
  • Եվրոպան ուղղակի խոստումներ է տալիս… 3 տարի առաջ էլ 2.5 միլիարդ եվրո փող էին խոստացել: Ո՞ւր է այդ գումարը: 
  • Ռուսաստան ապրանք չարտահանելը հայկական գյուղատնտեսության կործանում է նշանակում: Հայաստանի շուրջ օղակը սեղմվելով՝ ջարդում է մեր ողջ դիմադրողականության ողնաշարը: Ինտերնետով մտնում ենք Ադրբեջանի ազդեցության տակ, էներգիայով՝ Թուրքիայի, որովհետև մեզ պարտադրում են փակել մեր ատոմակայանը, փոխարենը՝ Թուրքիայում նոր ատոմակայան է կառուցվում… Փաշինյանը եվրոպական փաթեթավորմամբ Հայաստանը հանձնում է Թուրքիայի լիակատար տիրապետմանը՝ միջնորդավորված, Ադրբեջանի միջոցով:
  • Ադրբեջանը մեզ գազ չի կարող վաճառել. դա լինելու է ռուսական գազ՝ Ադրբեջանի միջոցով բերվող, իսկ դրա դիմաց մենք Ադրբեջանին միջնորդավճար ենք տալու: Եթե գազն անգամ կրկնակի թանկանա, միջին 2-3 սենյականոց բնակարանի ձմեռվա ջեռուցման արժեքը կկազմի մոտ 150 000 դրամ: Մնացած բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա 50%-ով ազդելու է գազի գինը, թանկանալու է նաև էլեկտրաէներգիան: Ադրբեջանական դիզվառելիք ու բենզին ներկրելուց հետո դրանց գինն էականորեն բարձրացավ: Հիմա նույնը լինելու է գազի դեպքում: Ձմեռային սեզոնին Ալիև-Փաշինյան պայմանավորվածության արդյունքում մեզ գազ չեն տալու, և Փաշինյանը գալու է, ասի՝ ժողովուրդ ջան, եթե Սահմանադրությունը չփոխենք, կսառենք, Ադրբեջանը գազ չի տա:
  • Նիկոլ Փաշինյանն ունի լեգիտիմության խնդիր. նա բոլորիս կյանքն ու բարեկեցությունը կդնի սեղանին, բայց թույլ չի տա, որ այս փուլում իր նկատմամբ դժգոհությունը մեծանա: Նա ընկել է մի վիճակի մեջ, որ բառի բուն իմաստով փող է մուրում, որ մարդկանց բերանը փակի: Ցանկացած մուրացած փող մեր ապագա հարկերի բարձրացման հաշվին է բերելու, որովհետև էդ փողը պարտքով է բերելու: Այնպես որ, ֆերմերային տնտեսությունները, որ էսօր ուրախացել են, որ իրենց փողը կառավարությունը տալու է, թող իմանան, որ իրենց անչափահաս երեխաներն իրենց ապագա աշխատավարձերի 30%-ը թողնելու են պետությանը՝ իրենց հայրերի վերցրած պարտքերը փակելու համար:
  • Նիկոլ Փաշինյանը չի կարող որպես առանձին սուբյեկտ՝ նպատակադրում ունենալ. նա պետք է կատարի հանձնարարություններ: Նրա պարագայում բանաձևը շատ պարզ է՝ շեֆի հրահանգները կատարո՞ւմ է, թե՞ չէ:

  • Մարդկանց մի խորհուրդ ունեմ՝ ակտիվորեն մասնակցել ցանկացած գործընթացի, որն ուղղված կլինի Հայաստանի գլխավոր չարիքի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:
  • Փաշինյանը չի ընտրվել, լեգիտիմ չէ, բայց մի լավ նորություն կա. Փաշինյանը չի կարող Սահմանադրություն փոխել ու տարածքային զիջումներ անել: Պետք է լինել պատրաստ՝ ցանկացած պահի նրան հեռացնելու համար: Փաշինյանը չի կարող չգնալ արտահերթ ընտրությունների, որովհետև նրա պարտավորություններն իրեն ամենօրյա ռեժիմով հիշեցնելու են: 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեզը կեղծ չէ, Վերին Ոսկեպարի հանձնումը կեղծ չէ, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական նկրտումները կեղծ թեզ չեն… 
  • Պետք է պատրաստ լինել 6 ամսից մինչև 1.5 տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների գնալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930