«Ալիևը երկու խնդիր է լուծում. առաջին՝ աջակցել Փաշինյանի պես պարտնյորին 2026 թվականին վերընտրվելու համար, երկրորդ՝ բանակցություններով հնարավորինս շատ բան ստանալ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով՝ տնտեսական առաջընթացի անվան տակ հերթական կեղծ առասպելն են հյուսում հայ ժողովրդի համար. կեղծ, որը գալու է լրացնելու «թալանը հետ բերենք, տանք ժողովրդին» առասպելի շարքը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 28-ին հեթական անգամ հերքել է ադրբեջանական կողմից տարածված տեղեկությունը Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կրկին հիշեցրել է Փաշինյանի աշխատակազմի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։